առաքում

  1. Pinza.am-ի կողմից մատուցվող ծառայությունները, դրանց մատուցման կարգը
    • Սույն կայքը գնումների էլեկտրոնային տարբերակ է, որը թույլ է տալիս սպառողին գտնել իրեն անհրաժեշտ ապրանքը, կատարել առցանց վճարում և պատվիրել դրա առաքումն իր նշած հասցեով: Կայքը՝ լուսանկարներով, որոնման հնարավորություններով, այցելուին տրամադրում է գնում կատարելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն:
    • Կայքից գնումներ կատարելու համար Դուք կարող եք գրանցվել կայքում կամ կատարել արագ պատվեր՝ լրացնելով պահանջվող ինֆորմացիան։
    • Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:
  2. Առաքում և վճարում
    • Պատվերներն ընդունվում են առցանց՝ pinza.am կայքի միջոցով կամ 033808808 հեռախոսահամարի միջոցով:
    • Pinza.am կայքում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Ունենալով Ձեր ֆիքսված և/կամ բջջային հեռախոսահամարները` մեր առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել: Անհրաժեշտության դեպքում դուք կարող եք լրացնել առցանց կատարված պատվերը՝ կապվելով մեր զանգերի կենտրոն և խնդրել օպերատորին ավելացնել անհրաժեշտ ապրանքը Ձեր պատվերին:
  3. Առաքման կարգը
    • Առաքման արժեքը դրամ է։ Առաքման ժամկետը պարբերաբար փոփոխվում է կախված պատվերների քանակից և այլ պայմաններից: Առաքման համար նշված ժամկետը կարող է տարբերվել փաստացի առաքման ժամից:
  4. Վճարման եղանակները
    • Pinza.am-ում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:
    • Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում են Arca, Master, Visa վճարային համակարգի միջոցով: Եթե արդեն գրանցված եք այդ համակարգում, ապա համապատասխան տարբերակն ընտրելուց և պատվերը հաստատելուց հետո կհայտնվեք տվյալ վճարային համակարգի կայքում, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել այդ համակարգում Ձեր օգտանունն ու գաղտնաբառը և կատարել վճարումը:
    • Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: Առաքիչը տրամադրում է Ձեր ՀԴՄ կտրոնը: Եթե որևէ պատճառով Ձեզ չի տրամադրվել ՀԴՄ կտրոն, անհրաժեշտ է այդ մասին անհապաղ տեղեկացնել մեզ:
    • Իդրամ օնլայն վճարային համակարգով:
    • Քարտային բոլոր գերծարքները իրականցվում են բացառապես 3-D Secure համակարգի միջոցով։
    • Քարտով ցանկացած վճարում կատարելիս դուք հաստատում եք, որ հանդիսանում եք քարտի օրինական օգտագործող /քարտի սեփականատեր,այլ լիազորված օգտատեր/ և առկա են բոլոր իրավասությունները գործարք կատարելու համար: Կայքում գրացված հաշվետերը և քարտապանը համապարտ պատասխանատվություն են կրում ընկերության հանդեպ առկա բոլոր դրամական պարտավորությունների համար: Ընկերության պահանջով՝ կախված պատվերի տեսակից և գումարի մեծությունից, կարող են պահանջվել այլ լրացուցիչ երաշխիքներ առաքումն իրականացնելուց առաջ, եթե վճարում կատարող քարտապանը և/կամ գրանցված օգտատերը չեն նույնացվում կամ դրանք տարբեր անձինք են:
  5. Կանխիկ վճարման պայմանները
    • Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: Մեր առաքչին իրավունք է վերապահվում հետ վերադարձնել առաքված ապրանքը, եթե պատվիրատուն առաջարկում է դրա դիմաց վճարել հետագայում:
    • Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը:
    • Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: Գները կարող են միակողմանի փոփոխվել ընկերության կողմից:
  6. Կայքի պատասխանատվությունը
    • Ապրանքը առաքիչի կողմից մատակարարվելուց հետո Ձեր կողմից այն ընդունվելով՝ Դուք հաստատում եք ապրանքի քանակական կամ որակական հատկությունների վերաբերյալ Ձեր առարկությունների բացակայության փաստը:
    • Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով:
2021 - 2024 | բոլոր իրավունքները պաշտպանված են
Powered By SensoLab