Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Ստորև ներկայացված են www.pinza.am կայքից և առաքման ծառայությունից օգտվելու պայմանները:

www.pinza.am ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Ն. Ադոնցի 6 հասցեում:

«Պինցա» ՍՊԸ-ն հանդիսանում է www.pinza.am սեփականատերը: www.pinza.am-ի հետ կապված ցանկացած հարցով կարող եք դիմել «Պինցա» ՍՊԸ-ի գրասենյակ՝ ՀՀ, ք. Երևան, Ն. Ադոնցի 6 հասցեով:

Գաղտնիություն

www.pinza.am-ը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանմանը և հավաստիացնում է, որ ոչ մի անձնական տվյալ չի տրամադրվի երրորդ անձանց: www.pinza.am-ը խիստ հետևում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին:

Վաճառքի և առաքման պայմանները

Անձնական տվյալների գրանցման գործընթաց

Հաճախորդի անձնական տվյալները օգտագործվում են միայն համաձայն Ընդհանուր դրույթների և պայմանների: www.pinza.am-ը հաճախորդի անձնական տվյալներ չի վաճառում, չի տրամադրում երրորդ անձի և չի հրապարակում դրանք կոմերցիոն նպատակով: Նշվածից բացառություն են ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերը, ինչպես նաև այն անձինք, ովքեր ունեն ուղղակի ներգրավվածություն այս համաձայնագրում, օրինակ` բանկերը, հաշվապահական ընկերությունները, իրավաբանական ծառայությունները, և այլն:

Անձնական տվյալների օգտագործումը մարքեթինգային նպատակներով

www.pinza.am-ը մարքեթինգային ծառայություններ մատուցելիս կարող է օգտագործել իր հաճախորդների անձնական տվյալները և այդ տվյալների հիման վրա իր անունից իր հաճախորդներին տրամադրի բուկլետներ, ուղարկի էլեկտրոնային կամ թղթային նամակներ, ուղարկի SMS-ներ, կատարի զանգեր, օգտագործի այլ հաղորդակցման միջոցներ: Նման տեղեկատվություն չստանալու համար հաճախորդը պետք է տեղեկացնի www.pinza.am-ին դրանցից հրաժարվելու մասին՝ զանգահարելով 033-808-808 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ info@pinza.am հասցեով կամ փոստային նամակ ՀՀ, ք. Երևան, Ն. Ադոնցի 6 հասցեով:

Օնլայն վճարում

Կայքում օնլայն վճարում կատարելուց անմիջապես հետո Ձեր պատվերը պատրաստվում է ռեստորանում: Օնլայն վճարումը ենթակա է վերադարձի միայն այն դեպքում, երբ ռեստորանը չի կարող լիարժեք պատրաստել պատվերը: Օնլայն վճարման հետ կապված որևէ խնդիր առաջանալու դեպքում կարող եք դիմել www.pinza.am՝ նամակ ուղարկելով info@pinza.am հասցեին կամ զանգահարելով 033-808-808 հեռախոսահամարով:

Վճարման հետվերադարձ

Օնլայն պատվերի և առաքված ապրանքի անհամապատասխանության դեպքում ընկերությունը հետ է վերադարձնում ավել վճարած գումարը:

Բողոքարկում

www.pinza.am-ը պատասխանատվություն է կրում պատրաստված սննդի որակի և առաքման ժամանակի համար և պարտավորվում է կատարել առավելագույնն իր կողմից նշված ժամանակի մեջ առաքումն իրականացնելու համար: Խնդրում ենք Ձեր բաղոքը նամակով ուղարկել info@pinza.am հասցեին կամ զանգահարել 033-808-808 հեռախոսահամարով:

Նամակներ և անցանկալի նամակներ (Սպամ)

Եթե Դուք գրանցված հաճախորդ եք, ապա պարբերաբար կստանաք նամակներ www.pinza.am-ի կողմից: Դուք կարող եք հրաժարվել այդ նամակները ստանալուց: Այդ հարցում Ձեզ կօգնի «Հրաժարվել» (Unsubscribe) կոճակը, որը կարող եք գտնել ստացած նամակում, որից հետո Դուք այլևս չեք ստանա նամակներ www.pinza.am-ի կողմից: Միակ նամակը, որը Դուք կստանաք www.pinza.am-ի կողմից, կլինի պատվերի հաստատման նամակը: www.pinza.am-ն անցանկալի նամակներ (spam) չի ուղարկում:

Հեղինակային իրավունքի պաշտպանություն

«Պինցա»-ն գրանցված ապրանքային նշան է: Դուք իրավունք չունեք օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել այն առանց թույլտվության: Եթե Դուք հետաքրքրված եք www.pinza.am կայքում տեղ գտած տեղեկատվությամբ, խնդրում ենք դիմել www.pinza.am՝ նամակ ուղարկելով info@pinza.am հասցեին կամ զանգահարելով 033-808-808 հեռախոսահամարով:

Պատասխանատվություն

www.pinza.am-ը ջանք չի խնայում իր հաճախորդներին լավագույն ծառայություն մատուցելու համար: www.pinza.am-ը պատասխանատվություն չի կրում կայքի տեխնիկական անսարքությունների և համապատասխան ծառայության համար: www.pinza.am-ը և սույն Համաձայնագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: www.pinza.am © 2021 – Բոլոր իրավունքները պաշտպանված են

2021 - 2024 | բոլոր իրավունքները պաշտպանված են
Powered By SensoLab